Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Էլի աղմուկ է պետք

Էլի աղմուկ է պետք
21.05.2019 | 22:40

Իր հայտնի տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ Այսօր արդեն «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշել է ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ներառել այդ հարցը։ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու աշխատանքները ղեկավարելու է «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Կա շատ լավ խոսք. եթե ուզում ես որևէ հարց «թաղել», հանձնաժողով ստեղծիր։ Նախորդ իշխանություններն էլ մեծ սեր ունեին տարատեսակ հանձնաժողովներ ստեղծելու, սակայն բոլորն էլ ինչ-որ պահի անօգուտ գործ էին դառնում։


Առավել հավանական է, որ Փաշինյանը նպատակ ունի հերթական խայծը գցել քաղաքական դաշտ ու տևական ժամանակ զբաղեցնել մարդկանց այս թեմայով։ Այս ենթադրության համար հիմք կարող է լինել իշխանության այն հայտարարությունները, թե Մարտի 1-ը բացահայտված է։ Սակայն ինչ ունենք այսօր՝ Քոչարյանի դատավարության անհաջող բեմականացում, ոչ մի խոսք 10 զոհերի սպանության բացահայտման մասին։ Այսինքն, այս հարցում խորքային ոչ մի բան չի արվել և հիմա հաջորդ թեմայի աղմուկով փորձ է արվում քողարկել նախորդի ձախողումը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ